Մեր հրուշակեղենի սրահի մասին
Հրուշակագործության մշակույթը լայն ճանաչում է ստացել Ֆրանսիայի հրուշակագործության տների շնորհիվ։
Gabriel’s Patisserie-ն ստեղծում է անկրկնելի եվրոպական միջավայր իր աղանդերի շնորհիվ․ յուրաքանչյուր պատառը ստեղծված է մեր հրուշակագործների վարպետությամբ։
Gabriel's Patisserie-ը The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan հյուրանոցի մաս է կազմում, այն նպատակ ունի Երևանի բնակիչներին և հյուրերին բարձրակարգ աղանդեր առաջարկել։ Gabriel’s Patisserie-ն գտնվում է The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan հյուրանոցի առաջին հարկում և Աբովյան փողոցի կողմից առանձին մուտք ունի։
Հրուշակեղենի տեսականին այնպես է մտածված, որ յուրաքանչյուր հյուր ունենա սքանչելի բույրերի և համերի լայն ընտրություն։ Լավագույն եվրոպական ավանդույթներով ոգեշնչված աղանդերը, բացառիկ շոկոլադը, իտալական թխվածքաբլիթները և թարմ խմորեղենը անմոռանալի միջավայր են ստեղծում քաղաքի սրտում։
Մեր գլխավոր հրուշակագործի մասին
Յուրի Գրիշկովը մեր հրուշակեղենի հեղինակն է, ով աշխատել է միշլենյան շեֆ-խոհարարների հետ և ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ։ Մշակույթը, պատմությունը և զանազան խոհանոցների ներկայացուցիչները՝ ահա մեր հրուշակագործի ոգեշնչման հիմնական աղբյուրները։ Խոհարարի ստեղծագործ միտքն առաջ է մղվում բոլոր այն գիտելիքների ուժով, որ ստացվում են պրոֆեսիոնալների հետ աշխատանքի արդյունքում, նրա աշխատանքը հարստանում է բացահայտումներով և փոխանցում ամենակարևորը․սնունդը հարգանք է և զգացմունք։
Գաղափարները, որ վերածվում են նրբահամ աղանդերի, նա գտնում է ճանապարհորդություններում, տարբեր երկրների ավանդույթների, մշակույթի և սննդի պատրաստման եղանակների մեջ։ Տեղական և աուտենտիկ մթերքների համտեսումը նրա կիրքն է, որ փորձարկումների նկատմամբ սիրո է փոխակերպվում։
Նա հավատացնում է մեզ, որ աղանդերն ավելին է, քան քաղցրավենիքը, այն արվեստ է, զարգացած մտքի, մշակույթի, հույզերի, կատարելության ձգտման, անթիվ նոր միջոցների կվինտէսենցիա, որի հիմքում մեր արմատներն են, տնային ուտելիքը և մանկությունը ։ «Ընթրիքի կամ մեկ բաժակ սուրճի ներդաշնակ ավարտը, օրվա վառ ակնթարթը»։